«NEWS.am», 28.02.2011: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտահոգություն է հայտնել Գերմանիայում ապրող մահմեդականների ճակատագրի հետ կպված:
Նա նշել է, որ խոսքը գնում է գերմանական Դյուսելդորֆում 10 հազար թուրք էմիգրանտների մասին, հաղորդում է РБК-ն: Էրդողանը խնդրել է գերմանացիներին եւ թուրքերին հարգել միմյանց:
Անհանգստության կոնկրետ պատճառները Թուրքիայի վարչապետը չի բարձրաձայնել, սակայն նախազգուշացրել է այդ երկրում «աճող ռասիզմի» մասին:
Գերմանիայում ապրում է 2,7 մլն թուրք էմիգրանտ, որոնք այդ երկիր են ժամանել 1960-ականներին:

No comments:
Post a Comment