«Tert.am», 28.02.2011: Երեկ Գերմանիայում սավան են նետել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դուսելդորֆ քաղաք ժամանած Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է թուրք քաղաքացիների հետ։ Հանեֆի Դողան անունով թուրք փախստականը Էրդողանի ելույթի ժամանակ աղաղակել է՝ «Լուծեք մեր խնդիրները» և ձեռքի սպիտակ սավանը նետել թուրք վարչապետի ուղղությամբ։
Էրդողանի թիկնազորի անդամները Հանֆի Դողանին անմիջապես դուրս են հանել սրահից։ Միջադեպի ընթացքում Էրդողանը չի ընդհատել իր ելույթը և իրեն պահել է այնպես, կարծես ոչինչ տեղի չի ունեցել։
Էրդողանի թիկնազորի անդամները Հանֆի Դողանին անմիջապես դուրս են հանել սրահից։ Միջադեպի ընթացքում Էրդողանը չի ընդհատել իր ելույթը և իրեն պահել է այնպես, կարծես ոչինչ տեղի չի ունեցել։
No comments:
Post a Comment