Monday, February 28, 2011

Թուրքիայի նախկին վարչապետի հուղարկավորությանը մասնակցելու է նաև «Համաս»ի առաջնորդը

Panorama.am. 28-2-2011- Թուրքիայի «Սաադեթ» (Saadet) կուսակցության ղեկավար, իսլամիստական հայացքներով նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանը 85 տարեկան հասակում նախօրեին վախճանվել է հիվանդանոցում: Թուրքական «Zaman» պարբերականի տեղեկացմամբ` կուսակցապետի օգնական Մուստաֆա Քամալակը հայտնել է, որ վաղը կայանալիք Էրբաքանի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով Թուրքիա է ժամանելու պաղեստինյան «Համաս» զինված խմբավորման առաջնորդ Հալիդ Մեշալը:
Նշենք, որ Էրբաքանը Թուրքիայի կառավարության ղեկին պաշտոնավարել է 1996-1997թթ.: Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը, երկրի աշխարհիկ կարգը սասանելու մեղադրանքով, 1997-ին տապալել էր Էրբաքանի կառավարությունը: Թուրքիայի ներկայիս նախագահն ու վարչապետ ժամանակին անդամակցել են Էրբաքանի կուսակցությանը։

No comments: