Monday, February 28, 2011

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ԻՐԱՆՑԻՆԵՐԻ ԴԱՏԱՊԱՇՏՊԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

«Lragir.am», 28.02.2011: Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վերջապես քննեց Իրանի Իսմլամական Հանրապետության քաղաքացիներ Մոհամադ Շառիֆյանի եւ Սինա Շաքերհոսեինի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը: Փաստաբան Արթուր Սահակյանը կողմերին եւս մեկ անգամ ներկայացրեց միջնորդության հիմքը: Պաշտպանական կողմը գտնում է, որ պարսիկ տղաների դեմ հարուցված քրեական գործը վերահսկող դատախազ Մանվել Ալեքսանյանը կանխակալ է եղել` թույլատրելով դատավարական տասնյակ նորմերի խախտումներ:

Դատավոր Մխիթար Պապոյանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը` համարելով, որ այն անհիմն է:

Մեղադրյալ Սինան ու Մոհամադը հայտարարեցին, որ իրենց ծնողները վատառողջ են, եւ իրենք ցանկանում են, որ դատավարությունն արագ ընթանա, որպեսզի իրենք կարողանան վերադառնալ հայրենիք: Տուժող Արսեն Խաչատրյանը եւս արագ դատաքննություն անցկացնելու ցանկություն հայտնեց: Այնուամենայնիվ, դատական գործի քննությունն այսօր կրկին հետաձգվեց մինչեւ մարտի 9-ին, ժամը 9:30-ին:

Հիշեցնենք, որ Մոհամադ Շառիֆյանն ու Սինա Շաքերհոսեինին մեղադրվում են խուլիգանության մեջ:

ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ

No comments: