Tert.am. 28-2-2011- Ցանկացած հակամարտություն եզակի է և առնաձնահատուկ: Այսօր Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության և Կոսովոյի միջև զուգահեռներ անցկացնելու վերաբերյալ ուսանողներից մեկի հարցին:
Ուսանողի այս հարցից անակնկալի եկավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով հորդորեց միայն թեմայի շրջանակում հարցեր հնչեցնել: Սակայն ուսանողը պահանջեց պատասխանել իր հարցին` նշելով, որ ԱՄՆ դեսպանին տեսնելու հնարավորություն միշտ չի տրվում իրենց:
«Այս հարցը հաճախ են ինձ ուղղում: Ես կարծում եմ, որ ցանկացած այս տիպի հակամարտություն եզակի է, առանձնահատուկ: Կոսովոն ՄԱԿ-ի պատշտպանության ներքո էր, իսկ Ղարաբաղում, դու գիտեք, նման խնդիր չկա»,- ասաց դեսպանը:
Ըստ նրա` ցանկացած հակամարտություն ու բանակցություն առանձնահատուկ է` ելնելով պատմական առանձնահատկություններից: Ըստ դեսպանի, բանակցողները չպետք է ֆիքսեն, որ ղարաբաղյան հակամարտությունը շատ նման է Կոսովոյին և պետք է Կոսովոյի նախադեպը կիրառվի: Դա, Յովանովիչի կարծիքով, կշեղի բանակցությունները:
«Խնդիրը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով, որոնց արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների կողմից փոխզիջումներ կլինեն», - նշեց դեսպանը` հավելելով, որ խնդրի խաղաղ լուծումը Հայաստանի, Ադրբեջանի և հատկապես Ղարաբաղի ժողովրդի շահերից է բխում:
Միաժամանակ նա նշեց, որ հակամարտող երկրները պետք է լուծեն այդ հարցը, ԱՄՆ-ն կարող է միայն կողքից խորհուրդներ տալ:
Ուսանողներից մեկին էլ հետաքրքրում էր, թե ինչու միջազգային հանրությունը համարժեք պատասխան չի տալիս միջազգային նորմերը խախտող և անընդհատ ուժի կիրառմամբ հանդես եկող Ադրբեջանին:
«Եթե Ադրբեջանը լիներ ներկայացված այս սենյակում, նրանք էլ կասեին, որ Հայաստանն է միջազգային նորմերը խախտում: Ակնհայտորեն կան շատ ուժեղ դիրքորոշումներ երկու կողմերում էլ: Միջազգային հանրությունը փորձում է կամուրջ գտնել, որ խաղաղ լուծում ապահովվի: Մինսկի խումբը փորձում է գտնել այդ կամուրջը: Մենք գտնում ենք, որ միակ առաջընթացը խաղաղ բանակցություններն են»,- ասաց դեսպանը:
Մարի Յովանովիչի խոսքով` ԼՂ հարցն ու Թուրքիայի հետ փակ սահմանները լուրջ խնդիրներ են Հայաստանի համար:

No comments:
Post a Comment