Panorama.am. 28-2-2011- Ղարաբաղյան հակամարտության գոտում 2011 թվականին ստատուս-քվոն կպահպանվի: Այսօր «Ռուս-հայկական հարաբերությունները ժամանակակից փուլում» թեմայով տեսակամուրջի ժամանակ կարծիք հայտնեց Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը։
Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից դրսևորած ցանկացած ռազմական գործողություն աշխարհը կընկալի որպես ագրեսիա, իսկ Ադրբեջանը, ըստ բանախոսի, չի ցանկանում ագրեսոր երևալ ու դատապարտվել մյուս պետությունների կողմից:
Սակայն Զախարովի խոսքով, Ադրբեջանը չի դադարեցնի ուժի կիրառման սպառնալիքներ հնչեցնել, հայտարարելով, որ վաղ թե ուշ Ղարաբաղը զենքի ուժով վերադարձնելու է: Նա քիչ հավանական է համարում, որ Ադրբեջանը հայտարարություններից այն կողմ կանցնի ու գործողությունների կդիմի:
«Մի մոռացեք, որ կողքին Իրանն է, որն արդեն արտահայտել է իր տեսակետը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, և Իրանը հարցի խաղաղ կարգավորման կողմնակիցն է»,- հիշեցրեց Վ. Զախարովը։ Ինչ վերաբերում է ԼՂ-ին, ապա ըստ ռուս քաղաքագետի, ղաբաղյան կողմը հասկանում է այս ամենը, իսկ ռազմական ուժերը մշտական պատրաստվածության վիճակում են:

No comments:
Post a Comment