Panorama.am. 28-2-2011- Ադրբեջանի Հանրապետության մաքսային ծառայության աշխատակիցները Ադրբեջան այցելող իրանցիներին մաքսային համապատասխան ստուգում անցնելու ժամանակ արժանացնում են շատ կոպիտ և անքաղաքավարի վերաբերմունքի:
Այդ մասին հայտնում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
Ըստ տեղեկատվության` Ադրբեջանի մաքսայիններն այդ երկիր այցելող իրանցիների համար խնդիրներ են ստեղծում հատկապես հեջաբի արգելման մասին որոշման ընդունումից հետո:
Հիշեցնենք, որ վերջերս իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունն էլ տեղեկացրել էր, որ Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի քաղաքացիները կոպիտ վերաբերմունքի են արժանանում հատկապես մաքսատան պատասխանատուների կողմից, իսկ ադրբեջանցի պետավտոտեսուչները տարբեր պատրվակներ փնտրելով իրանցիներին տուգանում են մի քանի հարյուր դոլարով:

No comments:
Post a Comment