Monday, February 28, 2011

«Ռուսաստանը S 300-ի փոխարեն Իրանին այլ հրթիռային համակարգ կվաճառի»

Panorama.am. 28-2-2011- Թեև Ռուսաստանը Իրանին S 300 հրթիռային համակարգ վաճառելու մասին պայմանագիրը չեղյալ է հայտարարել, սակայն Իրանի նկատմամբ իրականացվող միջազգային պատժամիջոցների պարագայում Ռուսաստանը շարունակում է Իրանին վաճառել այլ զինատեսակներ և Իրան-Ռուսաստան ռազմական համագործակցությունը չի ընդհատվել: Ըստ իրանական «ասրիրան.քոմ» կայքի, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության կազմակերպության տնօրեն Միխայիլ Դիմիտրովը:
Ռուս պաշտոնյան նշել է, որ Իրանին S 300-ի փոխարեն կարող են վաճառել Tor M 1 ցամաքից երկինք թռչող հրթիռ, կամ հակաօդային պաշտպանության այլ համակարգ, որոնք նախկինում էլ վաճառվել են Իրանին:

No comments: