««Ժառանգություն» կուսակցությունը զորակցել և զորակցում է բոլոր այն անձանց, հասարակական և քաղաքական խմբերին, ովքեր շարունակում են պայքարել սոցիալական արդարության, Հայաստանը որպես իրավական պետության կայացման, տարածաշրջանում արժանապատիվ և զարգացող երկիր տեսնելու ձգտումով»,– ասվում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հայտարարության մեջ, որը երեկ պետք է հնչեր Ազգային ժողովի հայտարարությունների ժամին։
Պատգամավորը նշում է, որ «Ժառանգությունը» մերժում է Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության կեցվածքը և գործունեությունը, որն «ակնհայտորեն բերում է Հայաստանի հայաթափմանը, անօրինականության արմատավորմանը և ժողովրդի օրեցօր աղքատացմանը»:
«Ժառանգություն» խմբակցությունը պահանջում է`
1. Բացահայտե´լ և պատժե´լ մարտի 1-2-ի սպանությունները կազմակերպող և իրականացնող անձանց, ինչ պաշտոն էլ նրանք զբաղեցրած լինեին կամ զբաղեցնում են,
2. Վե´րջ տալ հակաժողովրդական և ժողովրդի լայն խավերի հաշվին բյուջե «լցնելու» քաղաքականությանը և միաժամանակ վերջ դնել ամենաբարձր մակարդակով կազմակերպվող և իրականացվող դրամաշորթությանն ու կոռուպցիային,
3. Դադարեցնե´լ մարդու ազատ արտահայտվելու, տեղաշարժվելու, հավաքներ կազմակերպելու և բողոքելու իրավունքները ոտնահարող գործողությունների իրականացումը,
4. Ազա´տ արձակել բոլոր քաղբանտարկյալներին,
5. Ազգային ժողովից հե´տ կանչել Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հակապետական և ազգային արժանապատվությունը նսեմացնող արձանագրությունները,
6. Որպես Ցեղասպանություն ճանաչե´լ Ադրբեջանի կողմից Արևելյան Անդրկովկասի հայերի հանդեպ իրականացված գործողությունները: Հրաժարվե´լ Մինսկի խմբի կողմից որդեգրված, այսպես կոչված, բանակցային գործընթացի տրամաբանությունից` դրանով իսկ տեղեկատվական դաշտում ձեռնարկած բեկումնային գործընթացները տեղափոխել իրական քաղաքականություն,
7. Քաղաքական կա´մք դրսևորել և, վերջապես, ճանաչե´լ միջազգային իրավունքի համաձայն ձևավորված և կայացած Արցախի Հանրապետությունն իր օրինական սահմաններով և օժանդակել Արցախին վերամիավորված տարածքներում բնակեցման գործընթացին:
8. Վե´րջ տալ Հայաստանում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների կամայականություններին, որի հետևանքով Հայաստանը դառնում է բնապահպանական աղետի տարածք:
9. Իրականացնել այնպիսի քաղաքականություն, որով կմերժվեն սանձարձակ մենաշնորհները և վերջապես կսկսվի արդյունաբերության վերականգնման և գյուղատնտեսության բնականոն զարգացման գործընթացը, ինչով և կապահովվի Հայաստանի Հանրապետության բնակչության զբաղվածությունը:
10. Վե´րջ տալ կոալիցիոն կուսակցությունների արհեստածին և հակասահմանադրական պայմանավորվածություններին, որոնք ուղղված են ոչ թե երկրի զարգացմանն ու ժողովրդի բարեկեցության բարձրացմանը, այլ` իշխանության և անօրինականության վերատադրմանը:

No comments:
Post a Comment