Saturday, March 19, 2011

Հայտնի քուրդ երգչի դեմ կատարված մահափորձի կասկածանքով ձերբակալվել է 22 մարդ

Tert.am. 19-3-2011- Թուրքիայում շարունակվում են հայտնի երգիչ ազգությամբ քուրդ Իբրահիմ Թաթլըսեսի դեմ իրականացված մահափորձի կասկածյալների ձերբակալությունները։
Թուրքական «Ջիհան» գործակալության փոխանցմամբ՝ երեկ Ստամբուլի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել են Էրսին Ա.–ին, որին կասկածում են Թաթլըսեսի վրա կրակելու համար։
Բացի այդ, ձերբակալվել է ևս 7 մարդ, որոնք կասկածվում են մահափորձի հետ առնչություն ունենալու համար։
Նշվում է, որ ներկա պահին Թաթլըսեսի գործով կա 22 ձերբակալված, որոնց թիվը կարող է ավելանալ։
Թուրքական մամուլում շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն՝ Թաթլըսեսի դեմ իրականացված մահափորձի ետևում կարող է կանգնած լինել Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK)։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ստամբուլում զինված հարձակում էր իրականացվել Իբրահիմ Թաթլըսեսի դեմ։ Անհայտ անձինք ավտոմեքենայից Կալաշնիկով տիպի ինքնաձիգերից կրակ էին բացել երգչի ուղղությմաբ, ինչի հետևանքով Թաթլըսեսը հրազենային ծանր վնասվածք էր ստացել գլխի շրջանում։ Երգիչը հիվանդանոցում ապաքինվում է։

No comments: