Wednesday, March 2, 2011

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՈՂՋ ԱՇԽԱՐՀՆ Է

«Լրագիր» 1-2-2011- Ինչ պատասխան է սպասում Էրդողանը, Եվրոպային հարցնելով` ուզո՞ւմ եք, որ Թուրքիան մտնի Եվրամիություն: Ինչու է նա տալիս այդ հարցը` որպեսզի լսի դրական կամ բացասական պատասխա՞ն: Եւ ինչո՞ւ է նա այդ հարցը տալիս ներկայում, երբ արաբական աշխարհում իշխանության են գալիս իսլամիստները, երբ խոսում են իրանական շիիզմի ուժեղացման մասին եւ այն մասին, որ Եվրոպան օատրաստվում է զգալիորեն կրճատել մահմեդական բնակչության թիվը Հին աշխարհում:
Սակայն, Թուրքիային, ինչպես միշտ, ձեռնտու է երկու պատասխանն էլ: Այն դեպքում, եթե Եվրոպան ասի այո, Թուրքիան կդառնա ոչ թե պարզապես լիիրավ, այլ առաջատար ուժերից մեկը: Իսկ եթե Եվրոպան մերժի, Թուրքիան “կօգտվի” դրանից` գլխավորելու իսլամական աշխարհը:
Սակայն ակնհայտ է, որ Թուրքիան Եվրոպան չի համարում թուրքերի համար փակ տեղ:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը Գերմանիայում ապրող իր հայրենակիցներին կոչ է արել իրենց երեխաներին առաջին հերթին սովորեցնել թուրքերեն, հետո նոր գերմաներեն: Նրա խոսքով, Գերմանիայում, ինչպես նաեւ Եվրոպայի մի շարք երկրներում նկատվում է քսենոֆոբիա եւ իսլամոֆոբիա: Ընդ որում, մուսուլմանների հանդեպ բացասական վերաբերմունքը Էրդողանը համեմատել է հակասեմիտիզմի հետ, երկու այդ երեւոյթները որակելով որպես “հանցագործություն մարդկության դեմ”:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: