«ԱԶԳ», 02-03-2011- Ղարաբաղյան հակամարտության բանակցությունները ավելի հաճախ իմիտացիայի տպավորություն են թողնում, քան թե ինչ-որ իրական գործընթացի, որտեղ դերակատարները, ինչ էլ քննարկեն բանակցությունների սեղանի շուրջը, անպայման դրանից տարբեր հայտարարություններ են անում ինչպես մինչեւ հանդիպումները, այնպես էլ դրանցից հետո:
Չնայած միջնորդների ջանքերին` Ադրբեջանում առիթ-անառիթ չեն մոռանում հայտարարել, թե հարցը ունի ռազմական լուծում, իսկ երկիրն էլ իբր լիովին պատրաստ է այդ տարբերակով ղարաբաղյան հակամարտությունը լուծելուն: Ուստի այսպիսի տրամադրությունների ու հայտարարությունների համատեքստում քիչ տարօրինակ ու իմիտացիոն են դառնում բանակցությունները, որոնց անցկացմանը նպաստելու հարցում, հատկապես վերջին շրջանում, զգալի ջանքեր է ներդնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներից մեկը` Ռուսաստանը:
«Ազգը» երեկվա համարում ներկայացրել էր մարտի 5-ին Սոչիում կայանալիք հանդիպման առնչությամբ մտահոգությունները, դիտարկմամբ, որ վերջին մի քանի նախապատրաստությունների արդյունքում հանդիպման չգնացած կամ հանդիպումից փախուստ տված Ադրբեջանի նախագահը կարող է նույն վարքագիծը դրսեւորել նաեւ Սոչիում: Եվ երբ նման կեցվածքը համադրվում է ահռելի ռազմական բյուջեով ու այդ միջոցները գործի դնելու սպառնալիքներով, դժվար է հասկանալ, թե բանակցություններում կոնկրետ քննարկում կարող է լինել, թե՞ ոչ:
Ամեն դեպքում, երեկ ինչպես Երեւանը, այնպես էլ Մոսկվան պաշտոնապես հաստատեցին, որ Սոչիում եռակողմ հանդիպում է սպասվում: Ըստ Կրեմլի հաղորդագրության, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Ռուսաստանի նախագահի հրավերով կլինեն Սոչիում, որտեղ եռակողմ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր»:
Նախագահների մակարդակով նախատեսված հանդիպում ունենալու վերջին հնարավորությունը պետք է լիներ Աստանայում` ԵԱՀԿ նախագահների գագաթաժողովի շրջանակներում, որտեղ, սակայն, ադրբեջանական կողմը բոլոր ուժերով անգամ ընդդիմացավ նաեւ Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված հնգակողմ հայտարարությունը ԵԱՀԿ Աստանայի հռչակագրում հիշատակելուն:
Այդուհանդերձ, Ադրբեջանը ոչ միայն շարունակում է ռազմական գործողությունների դիմելու մասին հայտարարությունները, այլեւ չեն դադարում շփման գծում տեղի ունեցող միջադեպերը: Իսկ ԵԱՀԿ առաքելության կողմից շփման գծի դիտարկումները շարունակում են խախտումների բացակայությամբ առանձնացող իրավիճակ գրանցել: Ադրբեջանի ռազմական հռետորիկան կարծես որեւէ հակազդեցության չի հանդիպում, ադրբեջանական չինովնիկական տարբեր մակարդակի ներկայացուցիչներ անընդհատ եւ անընդմեջ խոսում ռազմական լուծումից, թեեւ միջազգային փորձագիտական գնահատականները բնավ էլ «ադրբեջանական հաղթանակ» չեն կանխատեսում:
Կարծիքները, թե թեկուզ բանակցությունների իմիտացիան նախընտրելի է դրանց բացակայությունից, կարող էին առավել հիմնավոր դառնալ, եթե նույն իմիտացիան պահպանվեր նաեւ Ադրբեջանի ներքին հասարակական մթնոլորտում: Մինչդեռ ստացվում է, որ, մի կողմից, Ադրբեջանն ակնհայտորեն դժգոհ է բանակցությունների ներկայիս ընթացքից, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ փաստաթղթեր է ստորագրում ու մասնակցում է հանդիպումների եւ քննարկումների, մյուս կողմից, իր իսկ հասարակությանը փորձում է համոզել, թե ելքը պատերազմն է, որին Ադրբեջանն իբր լիովին պատրաստ է:
Այսինքն` այն ամենը, ինչ բոլոր առիթներով ընդգծում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թե արդեն իսկ ժամանակն է հակամարտության կողմերի հասարակություններին նախապատրաստել փոխզիջումների, թե ժամանակն է փոխվստահության միջոցներ ձեռնարկելու, ոչ ավելի են, քան «ձայն բարբառոյ յանապատի...»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments:
Post a Comment