
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` Դավութօղլուն հայտարարել է, թե իրենք ամիսներ առաջ առաջարկել են տարոն Աջեմօղլուին Փարիզի OECD-ի (Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպություն) մշտական ներկայացուցչությունում Թուրքիայի դեսպանի պաշտոնը:
«Պարոն Աջեմօղլուն մեր առաջարկից մեծ ոգեւորություն էր ապրել, սակայն այս պահին նա գիտական աշխատանք է կատարում եւ ավարտելուն պես կանցնի նոր պարտականությունների կատարմանը: OECD-ը մեծ կարեւորություն ունեցող տնտեսական կառույց է, իսկ Տարոն Աջեմօղլուն աշխարհի ամենահայտնի տնտեսագետներից մեկն է: Այս հարցում ես խոսել եմ Թուրքիայի նախագահի եւ վարչապետի հետ: Վարչապետն այս լուրի կապակցությամբ շուտով հայտարարությամբ հանդես կգա»,-նշել է Ահմեդ Դավութօղլուն:
Նշենք, որ Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967-ին, Ստամբուլում։ 1986-ին ավարտել է Գալաթասարայի ավագ դպրոցը։ Այնուհետ, ավարտել Լոնդոնի «Յորք» համալսարանը եւ դոկտորական պաշտպանել Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցում։ 1993-ին համալրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների շարքը՝ 2000-ին ստանալով պրոֆեսորի կոչում։
Տարոն Աջեմօղլուն, IDEAS/RePec տնտեսագիտական վերլուծական կազմակերպության կողմից հրապարակված տվյալների համաձայն, աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների մեջ է մտնում՝ զբաղեցնելով 8-րդ տեղը, երբ Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆ. Փոլ Կրուգմանը այդ ցուցակում 13-րդ տեղն է։
No comments:
Post a Comment