«Լրագիր», 30.03.11թ.: Գոլոս Ռոսսիի-ին տված հարցազրույցում Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների Կովկասի դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը հայտարարել է, թե ներկայում իրավիճակը Կովկասում վատ չէ: Սակայն Հայաստան-Ադրբեջան գծում բարդ է: Այնտեղ իսկապես լարվածության աճ կա, ավելացել են փոխհրաձգությունները, եւ կան մտահոգության հիմքեր, որ դրանք կարող են վերաճել ինչ որ ավելի խոշոր բանի, ասել է Կելինը:
Պատասխանելով Կովկասի իրավիճակի վրա Մերձավոր Արեւելքում իրավիճակի ապակայունացման ազդեցության մասին հարցին, նա ասել է, թե Հարավային Կովկասում բավական հասուն ժողովրդավարություն է: Ամենուր հնարավոր են եւ ֆլեշ-մոբի տիպի ակցիաներ եւ ապակայունացման փորձեր, սակայն իշխանությունները վերահսկում են իրավիճակը, հատկապես ուժային կառույցները հուսալի են, ասել է Կելինը: Միակ բանը, որ Բաքվի համար կարող է վերածվել մղձավանջի, դա միլիոնավոր ադրբեջանցիների արտագաղթն է Իրանից Ադրբեջան Իրանի դեմ հարվածների դեպքում, ասել է Կովկասի դեպարտամենտի տնօրենը:
Ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրին, Կելինն այն կարծիքին է, որ Ռուսաստանը պետք է միջնորդությունը վերցնի իր ձեռքը: Նա նշել է, որ վերջին շրջանում նկատելի է, որ Ռուսաստանի նախագահը եւ արտգործնախարարը իրենց ձեռքն են վերցրել նախագահների հանդիպումների կազմակերպումը եւ գաղափարներ են առաջադրում: Նա նշել է Մինսկի խմբում համագործակցությունը Ֆրանսիայի ու ԱՄՆ հետ, սակայն ավելացրել է, որ հիմա այն ժամանակն է, որ ռուսաստանն իր ձեռքը վերցնի կարգավորումը, որպեսզի քայլ առ քայլ կողմերը մոտենան խաղաղ կարգավորմանը: Կելինն ասել է նաեւ, որ Ռուսաստանի նախագահի միջնորդության պայմաններում կողմերն ավելի հեշտ են համաձայնության հասնում:
Կելինն ավելացրել է նաեւ, որ ներկայում բանակցային փուլն է, եւ հուսով են, որ կմշակվեն կարգավորման սկզբունքները: Սակայն, այս գործընթացից հնարավոր է շեղում այն դեպքում, եթե փոխվեն քաղաքական առաջնահերթություններն ու տրամադրություններն այդ երկրներում, եւ մասնավորապես տեղի ունենա իշխանափոխություն, ինչը նույնպես հնարավոր է:

No comments:
Post a Comment