Panorama.am. 3-3-2011- Ադրբեջանից արտահանվող նավթամթերքի ծավալները գնալով նվազում են: Սույն թվականի հունվար-փետրվար ժամանակահատվածում արտաքին շուկաներում իրացվել է 229 հազար 799 տոննա նավթամթերք և սա այն դեպքում, որ 2010 և 2009 թվականների նույն ժամանակահատվածում իրացվել է համապատասխանաբար 306 հազար 941 ու 401 հազար 499 տոննա նավթամթերք:
Այս մասին, հղում անելով Ադրբեջանի նավթային ընկերության (SOCAR) ներկայացրած ցուցանիշներին, տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
SOCAR-ը նավթամթերքի արտահանման ծավալների նվազման պատճառները տեխնիկական է համարում, նշելով, որ որոշ արդյունահանող ձեռնարկություններում, վերջին ամիսներին պրոֆելակտիկ աշխատանքներ են տարվում:
Նկատենք, որ նավթամթերքի արտահանման ծավալները նվազել է նաև 2010 թվականին, և այս պարագայում, վերջին մի քանի ամիսներին իրականացվող պրոֆելակտիկ աշխատանքները չէին կարող ազդեցություն ունենալ 2010 թվականի առաջին երկու ամիսներին գրանցված ցուցանիշների վրա, որոնք նկատելիորեն զիջում են 2009-ի ցուցանիշներին:

No comments:
Post a Comment