Thursday, March 31, 2011

Կադաֆին ապստամբների դեմ պայքարում գործի է դրել «Հյուսիսային Աֆրիկայի Կլաուդիա Շիֆերին»

Tert.am. 31-3-2011- Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆին ապստամբների դեմ պայքարում նոր յուրօրինակ զենք է գործի դրել՝ իր գեղեցկուհի դուստր Աիշային։
34–ամյա Աիշա Կադաֆին ավանդական հագուստով և Լիբիայի դրոշով հայտնվել է Տրիպոլիում՝ ճակատ գնացող զինվորներին աջակցելու համար, գրում է The Daily Mail–ը։
Աիշան միշտ չէ կրում կանաչ ազգային զգեստ, ավանդական գլխաշոր՝ ներկայանալով որպես համեստ մուսուլմանուհի. ավելի հաճախ Կադաֆիի միակ աղջիկը գերադասում է դիզայներական հագուստ և թանկագին շպար, նշում է պարբերականը։
Շիկահեր Աիշան համարվում է «Հյուսիսային Աֆրիկայի Կլաուդիա Շիֆեր»՝ իր գրավիչ արտաքինի և հագուստների համար։
Աիշա Կադաֆին բազմիցս զարդարել է հայտնի ամսագրերի էջերը, իսկ Լիբիայում լույս է տեսել «Աշխարհի արքայադուստր» անունը կրող՝ Աիշայի ինքնակենսագրականը. վերջերս անգամ լուրեր էին պտտվում Իտալիայի սիրառատ վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ սիրայի կապեր ունենալու մասին, սակայն այս լուրը չի հաստատվել։
Ամեն դեպքում, ըստ պարբերականի, Աիշայի օրերը «Կլաուդիա Շիֆերի» դերում ավարտվել են։ Հնարավոր է, որ այժմ գնդապետ Կադաֆիի դուստրն արժանանա «Հյուսիսային Աֆրիկայի Բենազիր Բխուտոյի» ՝ երկրի համար ծանր ժամանակներում իր ընտանիքի պատիվը փրկել փորձող կնոջ դերին։

No comments: