Thursday, March 31, 2011

Ադրբեջանն իր տարածքում սկսում է իսրայելական անօդաչու թռչող սարքերի արտադրություն

MIGnews.com լրատվական կայքի փոխանցմամբ, Ադրբեջանը պատրաստվում է արտադրել Իսրայելում մշակված անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):
Ադրբեջանի կառավարությունն իր առջև «սպառազինության անկախության» հասնելու խնդիր է դրել, ինչին նպաստում են ածխաջրածինների վաճառքից ստացվող խոշոր գումարները:
Ադրբեջանը վախենում է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում ինքը կզրկվի Եվրոպայում, Ամերիկայում ու Ռուսաստանում իր ունեցած զենքի ու զինամթերքի մատակարարման աղբյուրներից:
Ներկայումս Բաքվի մերձակայքում գտնվող AZAD գործարանի բազայի վրա կառուցվում է նոր գործարան, ուր և պետք է արտադրվեն իսրայելական Orbiter-2M և Aerostar ԱԹՍ-երը:
Դրանցից առաջինն ի վիճակի է 6 ժամ շարունակ թռչել 4-6 կիլոմետր բարձրության վրա, իսկ երկրորդը` 12 ժամ շարունակ` մինչև 10 կիլոմետր բարձրության վրա:
Ադրբեջանում արտադրված ԱԹՍ-երի առաջին փորձնական թռիչքները տեղի կունենան առաջիկա երկու տարիներին: Նախատեսված է ԱԹՍ-երի լայնամասշտաբ արտադրություն սկսել 2013 թվականին:
Ներկայումս ադրբեջանական բանակի սպառազինության տրամադրության տակ են գտնվում իսրայելական արտադրության 10 ԱԹՍ-եր:

No comments: