«Լրագիր» 2-3-2011- Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի, եւ մասնավորապես Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի առանցքային դրույթը թերեւս այն էր, որ Տեր-Պետրոսյանը նախանշեց փաստացի նոր հասարակական երեւույթի` հասարակական ինքնակառավարման ֆորումի մեկնարկը: Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Կոնգրեսի հանրահավաքները սրանից հետո լինելու են այդ ֆորումը, որն օժտված է լինելու որոշում կայացնելու եւ իրականացնելու գործառույթով:
Տեր-Պետրոսյանը փաստացի բացում է ընդդիմության որոշումներ կայացնելու մեխանիզմը, այսպես ասած դեմոկրատացնում է այդ դաշտում առկա իրավիճակը, որոշումների կայացմանը ներգրավելով նաեւ քաղաքացիներին: Նրանց առաջարկվում է հանրահավաքների զուտ դիտորդ կամ ունկնդիր լինելու եւ սեփական նշանակությունը միայն քանակի ապահովման մեջ տեսնելու փոխարեն, ստանձնել որոշումների կայացման գործընթացի անմիջական մասնակցի դերը:
Այլ կերպ ասած, Տեր-Պետրոսյանն առաջարկում է, կամ հանդես է գալիս ժողովրդի իշխանություն ձեւավորելու նախաձեռնությամբ: Ինչ խոսք, խոսքն ամենեւին այն մասին չէ, որ Հայ Ազգային Կոնգրեսը սրանից հետո առաջնորդվելու է բացառապես հանրահավաքներում կայացվող որոշումներով: Իհարկե, շատ որոշումներ կշարունակեն կայացվել սահմանափակ մարդկանց շրջանակում, կլինեն որոշումներ, որոնք կկայացնի բացառապես Տեր-Պետրոսյանը: Բայց դա նաեւ բնական վիճակ է, քանի որ նույնիսկ ամենաժողովրդավար հասարակարգերում ժողովրդի մասնակցությամբ կայացվում են առանցքային, ելակետային որոշումներն ու նախանշվում են առաջնահերթությունները, ռազմավարությունը, իսկ ընթացիկ գործունեության հետ կապված որոշումները կայացնում են կառավարող վերնախավերը:
Ամբողջ հարցն այն է, որ այդ վերնախավերը չշեղվեն ժողովրդի ներկայացուցչականությամբ կայացված որոշումներից, նախանշված ռազմավարական եւ ելակետային ուղղություններից ու նպատակներից: Ի վերջո, հենց դա է ժողովրդավարական համակարգերի էությունը` ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ընտրությամբ, ձեւավորելով պետական կառավարման մարմիններ, որոնք էլ կայացնում են ընթացիկ որոշումները, իրականացնում են կառավարումը: Իսկ եթե այդ մարմինները շեղվում են ժողովրդի նախանշած առաջնահերթություններից, ապա հաջորդ ընտրությանը ձեւավորվում է այլ իշխանություն:
Կոնգրեսի հանրահավաքներին տալով հասարակական ինքնակառավարման ֆորումի բնույթ, որն օժտված է որոշումներ կայացնելու եւ իրագործելու գործառույթով, Տեր-Պետրոսյանը փաստացի ձեւավորում է այլընտրանքային իշխանական համակարգ, Կոնգրեսի հանրահավաքները վերածելով ներկայացուցչական կառավարման մարմնի: Դա հասարակությանը, քաղաքացիներին տալիս է սեփական իշխանությունն առարկայորեն զգալու հնարավորություն, այսպես ասած “իշխանության համն առնելու” հնարավորություն: Իսկ իշխանության “համն առած” հասարակությունը երբեք չի հրաժարվի դրանից եւ կփորձի էլ ավելի ընդլայնել իր իշխանությունը:
Հայաստանի խնդիրը թերեւս հենց այն է, որ իշխանության “համն առել” է ոչ թե հասարակությունը, այլ ինչ որ խմբեր ու կլաններ: Տեր-Պետրոսյանը առաջարկում է այդ իրավիճակը, այդ բացը շտկելու թերեւս բավական արդյունավետ մի մեխանիզմ, ի դեմս հասարակական ինքնակառավարման հանրահավաքային ֆորումի:
Իհարկե, դեռ կա առաջարկի կամ նախաձեռնության իրականացման փուլը: Այն պատասխան կտա հարցին, թե նախաձեռնությունը որքանով է գործնական եւ որքանով է հռչակագրային: Ի վերջո, Տեր-Պետրոսյանը փաստացի նախաձեռնելով այլընտրանքային իշխանական համակարգի ձեւավորման գործընթացը, նաեւ պատասխանատվություն է կրում այդ համակարգի կայացման, կենսունակության եւ որակի, այդ ֆորումի իրապես ժողովրդական ներկայացուցչականության, այդ համակարգի իրական դեմոկրատականության ապահովման համար:
Ի վերջո, Կոնգրեսի առաջնորդը կարծես թե ներկայացնում է ոչ թե “իշխանությունը ժողովրդին վերադարձնելու”, այլ ժողովրդի իշխանություն ձեւավորելու մի ծրագիր: Հետեւաբար նա վերստին իր ձեռքն է վերցնում ժողովրդի իշխանության բանալին, ինչպես 2007-ի վերջի եւ 2008-ի առաջին ամիսների ժամանակահատվածում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment