
Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի օդային տրանսպորտից օգտվելու իրավունք, եւ դա կասկածի ենթակա չէ: Սերժ Սարգսյանի խոսքով, ԼՂՀ եւ Հայաստանի իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն այդ հարցը համապատասխան միջազգային կառույցների հետ համաձայնեցնելու համար: Բաքվի սպառնալիքների առումով Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պատմության մեջ այդպիսի սպառնալիքներ շատ են հնչել, բայց ոչ թե պետությունների, այլ ահաբեկչական կազմակերպությունների կողմից:
Պետություններից այդպիսի սպառնալիք լսելը, ըստ Սերժ Սարգսյանի, “մարազմ է, հիվանդ մարդկանց ելույթներ”: “Հայտարարում եմ, որ առաջին չվերթի առաջին ուղեւորը ես ինքս եմ լինելու”, հայտարարել է Սերժ Սարգսյանը:
No comments:
Post a Comment