Thursday, March 31, 2011

Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը շարունակելու են մտավորականները

«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանն տեղեկացրել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտպանությամբ հանդես եկեղ մի խումբ մտավորականներ, գիտնականներ քննարկել և որոշել են, որ Ազատության հրապարակում օրական նրանցից երեքը պետք է հացադուլ հայտարարի:
Կարինե Հակոբյանը դա համարում խորհրդանշական առաջարկություն, որը ունի Ր. Հովհաննիսյանի գործը շարունակելու ու հասարակությանը միավորելու նպատակը:
«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղարը նաև հիշեցրել է, որ Ր. Հովհաննիսյանի ծոմապահությունը քաղաքական ակցիա էր` ուղղված իշխանություններին ու նաև հասարակությանը.
«Եթե հանրությունը համակերպվում է այս վիճակի հետ, ապա ոչ մի առաջնորդ ոչինչ անել չի կարող, բայց Րաֆֆու քայլը սթափեցրեց բոլորին, որ ոչինչ կորած չէ»,-նշել է նա` հավելելով, որ հացադուլն ուղղված էր նաև ընդդիմությանը` ոչ թե մեկ անձի, այլ` հասարակության շուրջ համախմբվելու համար:

No comments: