Tert.am. 1-3-2011- Աթենքը գլխավորել է այն քաղաքների ցուցակը, որտեղ բնակվում են ամենից շատ սիրախաղերի սիրահար ինտերնետային օգտատերերը, հայտնում է Reuters–ը։ Նման եզրակացության են եկել սոցիալական Badoo կայքի ներկայացուցիչները՝ ուսումնասիրելով օգտատերերի ինտերնետային կապերն ու ցանցում ծանոթություն հաստատելու նրանց նպատակները։
Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ միջինում աթենացիները սիրահետելու նպատակով 25,7 ծանոթություն են հաստատել զրուցակիցների հետ։ Աթենքում վիրտուալ սիրահետման մակարդակը 2 անգամ ավելի է, քան Ռիո դե Ժանեյրոյում, Վարշավայում և Պրահայում։
«Աթենքի բնակիչները սիրում են ուրախանալ ու կապեր հաստատել։ Սիրահետություններով են զբաղվում թե տարեց մարդիկ, և թե՝ ամուսնացած։ Ժամանակակից երիտասարդությունը պարզապես սկսել է օգտվել նոր տեխնոլոգիաներից՝ անելու այն ամենը, ինչ աթենցիները արել են միշտ»,–կարծիք է հայտնել Lonely Planet ուղեցույցերի հրատարակչության ներկայացուցիչ Վիկտորիա Կիրյակոպոլուսը։
«Սիրահետության համաշխարհային լիգա» անվամբ վարկանշային աղյուսակի 2–րդ տեղն է գրավել Մոսկվան։
Փարիզը, որը ավանդաբար համարվում է ամենառոմանտիկ քաղաք, ցուցակում զբաղեցնում է 38–րդ տեղը։
Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է աշխարհի 180 երկրների Badoo–ի 108 մլն օգտատերերի օնլայն ակտիվ գործունեության տվյալներ։

No comments:
Post a Comment