Tert.am. 3-3-2011- Լեռնային Ղարաբաղի բանակցությունների եռակողմ ձևաչափը թույլ կտա մերձեցնել երկու կողմերի դիրքորոշումները և ամրապնդել վստահության չափը։ Այս մասին, Trend գործակալության փոխանցմամբ, հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների աջակցությամբ գործադրում է բոլոր ջանքերն առաջընթաց գրանցելու համար։ 2010–ին եռակողմ ձևաչափով 3 հանդիպում է տեղի ունեցել, և այդ շփումները հնարավորություն են տվել մերձեցնել երկու կողմերի դիրքորոշումները և ամրապնդել վստահությունը»,– ասել է նա։
Լուկաշևիչի խոսքերով՝ Աստրախանում նախագահներ Ալիևն ու Սարգսյանը սկզբունքորեն պատրաստակամություն են ցույց տվել հիմնական սկզբունքների կարգավորման շուրջ աշխատանքները շարունակելու հարցում։
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների արդյունքում Սարգսյանն ու Ալիևը հոկտեմբերի 27–ին Աստրախանում ստորագրեցին ռազմագերիների վերադարձի վերաբերյալ համաձայնագիր, որը հումանիտար բնույթ էր կրում։
«Մենք կարծում ենք, որ Սոչիում նախատեսվող հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հնարավորություն կունենա վերլուծել, թե ինչպես է ընթացել աշխատանքը հանդիպումների միջև ընկած ժամանակահատվածում, և հստակեցնել հետագա ստույգ քայլերը, որոնք ուղղված են ԼՂ հիմնահարցի փոխընդունելի լուծում գտնելուն»,– ասել է Լուկաշևիչը։
Հիշեցնենք, որ մարտի 5–ին Սոչիում տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումը, որտեղ կքննարկվի ԼՂ հակամարտության կարգավորման հարցը։

No comments:
Post a Comment