Panorama.am. 3-3-2011- Թուրքիայի Գազի համալասարանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պատմագիտական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն, ելույթ ունենալով Աթաթուրքի անվան համալսարանի մշակույթի տանը, հայտարարել է, որ Թուրքիան պետք է հրաժարվի եվրաինտեգրման արտաքին քաղաքական ուղեգծից:
«Կարճ ժամանակ անց, ըստ երևույթին 10 տարում, Եվրամիությունը կազմաքանդվելու է: Սա ասում եմ որպես պատմաբան: Քաղաքական նկատառումներով չեմ ասում»,- ըստ թուրքական «Դողան» (Dogan) լրատվական գործակալության` ասել է Հալաչօղլուն:
Վերջինս դժգոհություն է հայտնել այն առիթով, որ Միացյալ Նահանգներն ու Արևմուտքը թույլ չեն տալիս, որ ատոմային էներգիա կիրառվի իսլամադավան երկրներում` պատճառաբանելով, թե դա միջուկային զենքի կիրառման վտանգ է պարունակում: Հիշեցնելով, որ Ռուսաստանից մինչև Ճապոնիա, Եվրոպային մինչև Ամերիկա լայնորեն օգտագործվում է ատոմային էներգիան` Հալաչողլուն շեշտել է. «Նույնիսկ Հայաստանում կա ատոմային էներգիա, մինչդեռ իսլամական աշխարհում չկա»:

No comments:
Post a Comment