Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով փետրվարի 28-ին և մարտի 1-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարվեց ամենամյա քահանայից հավաքը, որին մասնակցեցին շուրջ երկու հարյուր հիսուն եկեղեցականներ Հայաստանի և Արցախի թեմերից: Հավաքի քննարկման նյութն էր Ընտանիքը և հոգևոր հովիվը: Հավարտ քննարկումների հոգևորականաց դասը հանդես եկավ հայտարարությամբ.
Մենք` Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգևոր սպասավորներս, քննության առնելով հայ ընտանիքի առջև ծառացած մարտահրավերները, կարևորությամբ ընդգծում ենք հայրենի պետության և հասարակության կյանքում ընտանիքի բացառիկ արժեքը և ազգապահպան առաքելությունը: Դարեր շարունակ աստվածադիր ամուսնական միության սրբազան պատվիրանը հիմն է եղել հայ ավանդական ընտանիքի` իբրև փոքր եկեղեցու, որին հատուկ է եղել աստվածսիրությունն ու հայրենասիրությունը, ընտանեկան սրբությունն ու հավատարմությունը ազգային, բարոյական ու հոգևոր արժեքներին: Այս ամենը օրհնվել ու նվիրագործվել է Ս. Պսակի մեծ խորհրդով և այն գիտակցությամբ, թե` “Եվ երկուսը մեկ մարմին պիտի լինեն, ...որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի” (Մատթ. ԺԹ 6):
Մեր հովվական ծառայության ընթացքում, սակայն, ականատեսն ենք հասարակական գիտակցության ու վարքի մեջ դրսևորվող մտահոգիչ երևույթների, որոնք նաև հետևանքն են մեզանում հոգևոր կյանքի ու ավանդական բարոյական արժեքների տկարացման, համաշխարհայնացման ու աշխարհիկացման գործընթացների, սոցիալական ու տնտեսական դժվարությունների: Այսօր հայ ընտանիքի առջև ծառացած են բարոյական այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են ամուսնության և պսակի խորհրդի ընկալման աղճատումը, կողակցի ու ընտանիքի նկատմամբ, զավակների ազգային-հոգևոր դաստիարակության հանդեպ պատասխանատվության անկումը: Նմանօրինակ մտայնության և վիճակների անցանկալի հետևանք են ամուսնական անհավատարմությունը, ընտանեկան բռնությունը, հղիության արհեստական ընդհատումը և այլ մերժելի երևույթներ: Հայ ընտանիքում ընտանեկան բնական կյանքի խաթարման և հաճախ ամուսնալուծության պատճառ է դառնում դրանից բխող դառն հետևանքներով նաև տարբեր կրոնական կազմակերպությունների և շարժումների քայքայիչ գործունեությունը:
Այս ամենով մտահոգված ընդգծում ենք անհրաժեշտությունը մեր հովվական ծառայության մեջ առավել գործուն ջանքեր ներդնելու` ի զորացումն Եկեղեցու և ընտանիքի դարավոր կապի` հանապազորյա խնամքով, եկեղեցա-ծիսական արարողություններով, նախաամուսնական և հետամուսնական շրջանում զույգերի հետ իրականացվող հետևողական հոգևոր-խորհրդատվական ծառայություններով:
Ամուսնացող զույգերին հորդորում ենք ամուսնության նկատմամբ առավել պատասխանատու մոտեցում ցուցաբերել` օրինակ ունենալով մեր աստվածապաշտ հայրերին, և Ս. Պսակի խորհուրդն ընդունել որպես անշահախնդիր սիրո, միմյանց սատարումի և հոգատարության անքակտելի սուրբ միություն:
Այս նկատառումով մեծապես կարևորում ենք մեր ողջ հանրության` անհատների, պետական և հասարակական կառույցների, զանգվածային լրատվության միջոցների համագործակցությունը հայ ընտանիքի ավանդական արժեհամակարգի ամրապնդման և ընտանիքի սրբության դեմ կատարվող ոտնձգությունների կանխարգելման գործում:
Աղոթում ենք Երկնավոր մեր Տիրոջը Հայրենի մեր երկրի խաղաղ, ապահով ու առաջընթաց կյանքի համար, որպեսզի ապավինությամբ առ հարուցյալն Աստված, ազգային և հոգևոր միաբանությամբ շարունակենք ջանքեր ներդնել հայ ընտանիքի առջև ծառացած խնդիրների լուծմանն ի նպաստ:
Հավատում ենք, որ կհաղթահարվեն հասարակական մեր կյանքը հուզող բոլոր տեսակի դժվարությունները, եթե մեզանում գերիշխեն հավատն առ Աստված, սերը և վստահությունը միմյանց, Հայրենիքի և Մայր Եկեղեցու հանդեպ, հավատարմությունը մեր ազգային արժեքներին ու նախնյաց ավանդներին:

No comments:
Post a Comment