Wednesday, March 30, 2011

«Ստեղծվելիք պատմական հանձնաժողովը պետք է քննարկի Ցեղասպանության հարցը». Թուրքիայի խորհրդարանի խոսնակ

HayNews.am. 30-3-2011- Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեթ Ալի Շահինը Ֆրանսիայի Սենատի Եվրամիության գործերով հանձնաժողովի նախագահ Ժան Բիզեյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայկական հարցի թեման փակ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
«Մեր կարծիքով, հայերի կողմից առաջ քաշված «պնդումները» գիտական քննարկումերի թեմա են: Ժողովուրդների հիշողությունները կարևոր են, բայց դա չես կարող մենակով ապացուցել: Պետք է լուրջ և անկողմնակալ գիտական աշխատանքի միջոցով ի հայտ բերել «ճշմարտությունը»: Այս խնդիրը խորհրդարաններում քննարկելու համար չէ»,-նշել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը և հավելել «Իհարկե, նախկինում ցավալի դեպքեր եղել են, որից տուժել են և հայերը, և թուրքերը, և այլ ազգեր: Ցյուրիխում ստորագրված արձանագրություններով նախատեսվում էր պատմական հանձնաժողովի ստեղծում, որն էլ պետք է ուսումնասիրեր վիճելի հարցերը»,-նշել է Շահինը:
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանի խոսնակը նախկինում ևս շեշտել է, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի և նրա թուրք գործընկեր Ահմեթ Դավութօղլուի ստորագրած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրություններով նախատեսված պատմական հանձնաժողովը պետք է ուսումնասիրի Հայոց ցեղասպանությունը:

No comments: