Tuesday, March 1, 2011

Էրդողանը Գերմանիայում խոսել է Սուրբ Խաչից` ցույց տալով իր «հանդուրժող» լինելը

HayNews.am. 28-2-2011-Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն այսօր Գերմանիայում ունեցած ելույթներից մեկի ժամանակ, խոսելով իրենց երկրում «տարբեր կրոնների նկատմամբ հարգանքի մասին», կրկնել է իր դրոշակ դարձրած խոսքերը` կապված Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու և հունական Սումելիայի մենաստանի վերանորոգման հետ:
Թուրքիայի վարչապետը Եվրոպային երեսով է տվել` նշելով, թե Սուրբ Խաչն ու Սումելիան վերանորոգվել են պետական բյուջեի հաշվին, ինչը խոսում է Թուրքիայում «կրոնական փոքրամասնությունների հանդեպ տածած հարգանքի մասին», և որ «Եվրոպայում սխալ քարոզչություն է տարվում իրենց երկրի նկատմամբ»:
Էրդղանը, սակայն, մոռացել է, որ Սուրբ Խաչը ներկայումս գործում է ընդամենը որպես թանգարան, իսկ եկեղեցու խաչը երկար ժամանակ ծիծաղելի պատճառներով չէր տեղադրվում:
Հարկ է հիշեցնել, որ բացի եզակի բացառություններից, հայկական մշակութային բազմում այլ արժեքներ վերածվել են գոմերի և քարհանքների:

No comments: