News.am. 19-3-2011- Հայոց ցեղասպանության ճանաչման արշավի շրջանակում Բոստոնում Peace of Art ընկերության կողմից պատրաստված հուշատախտակներ են տեղադրվել` «Եկել է հույսը գործողության վերածելու ժամանակը: Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը» գրությամբ:Դրանով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հիշեցվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախընտրական խոստումը, հաղորդում է Reporter.am-ը:
Peace of Art ընկերության ղեկավար Դանիել Վարուժան Էջինյանն ասել է, թե այս նախագիծն իրեն շատ հոգեհարզատ է, քանի որ իր ծնողներն ապրել են ցեղասպանությունը:
«Իմ ծնողների պատմությունը մեծ ազդեցություն է թողել ինձ վրա, ես պատմությունը տեսել եմ նրանց աչքերում»,-ասել է Էջինյանը: Նրա ընտանիքը Սիրիա է քշվել 1915թ-ին: Տասնինը տարեկան Էջինյանի աշխատանքներն այնուհետեւ ներկայացվել են Հալեպի ազգային թանգարանում: 1969թ-ին նա եկել է Երեւան, իսկ 1979թ-ին մեկնել է ԱՄՆ:
Նա Բոստոնում բազմաթիվ որմնանկարների հեղինակ է, Էջինյանի որմնանկարները կան հայկական 7 եկեղեցիներում: Նրա աշխատանքերը ներկայացված են աշխարհի բազմաթիվ հեղինավոր ցուցահանդեսներում:
Հայոց ցեղասպանության ճանաչման արշավի շրջանակում 1996թ-ից Էջինյանն ամեն տարի հուշատախտակներ է տեղադրում Մասաչուսեթսում` իր աշխատանքներում ճանաչման կոչ է անելով:

No comments:
Post a Comment