Panorama.am. 2-3-2011- Մարտի 1-ին առավոտյան ժամը 08:30-08:56 գերմանական«SWR 2» ռադիոկայանով հեռարձակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հաղորդում: Համառոտ ներկայացվել են Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի դիրքորոշումները հակամարտության վերաբերյալ:
Հաղորդման ընթացքում խոսվել է նաև Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի ցեղասպանության արդյունքում սպանված 1.5 միլիոն հայերի մասին:
Հաղորդումը սկսվել է Արցախի Պաշտպանության Բանակի զինվորի խոսքերով. «Հայրենիքը պաշտպանելը մեզ համար սրբություն է: Մեր Հայրենիքում ապրում են մեր հարազատները, մեր ծնողները: Եվ այդ մարդիկ մեր սրբություններն են: Պաշտպանելով մեր Հայրենիքը մենք սուրբ գործ ենք անում: Մեր հողը սուրբ է»:
«Իմ կարծիքով, հակամարտությունն ավարտվել է, պարզապես ադրբեջանական կողմը սա չի ըմբռնում: Արցախի և Հայաստանի ժողովուրդները պայքարել են, որպիսզի խաղաղ ապրել կարողանան: Ես էլ եմ այդ պայքարին մասնակցել, մենք չենք նահանջելու»,- ասել է Արցախի Պաշտպանության Բանակի սպաներից մեկը:
Հաղորդման մեջ տեղ են գտել նաև Արցախի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խոսքերը:
«Վաղ թե ուշ ադրբեջանցիները պարտադրված են լինելու հրավիրել մեզ բանակցությունների, քանի որ մենք այս հակամարտության ամենակարևով կողմն ենք հանդիսանում, և պարզապես անհնարին է այս խնդիրը առանց մեզ՝ առանց հիմնական կողմի՝ առանց Արցախի լուծել»,- ասում է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի և Արցախի միջև տարաձայնություն չկա: Անհնարին է Արցախի խնդիրը լուծել առանց Արցախի: Արցախը հանդիսանում է հակամարտության ամենակարևոր կողմը: Հայաստանը փորձում է պարզապես օգնել այս հակամարտությունը լուծել:
«Մեր կողմից չեն կարող միակողմանի զիջումներ լինել: Հակամարտությունը պետք է լուծել միայն փոխզիջումների հիման վրա: Արցախի հակամարտության գլխավոր թեման դա Արցախի կարգավիճակն է: Միայն այն դեպքում, երբ հակամարտության կողմերը Արցախի կարգավիճակի հարցում համաձայնության գան, հնարավորություն կունենան հակամարտության այլ հարցերը քննարկել:
Իհարկե, մենք չենք կարող անտեսել սփյուռքի կարծիքը: Մեր բնակչության երկու երրորդը ապրում ե սփյուռքում: Մեր Նախագահն այդ իսկ պատճառուվ էր ուղևորվել արևմտյան երկրներ, որպիսզի սփյուռքահայությանը բացատրի Հայաստանի Կառավարության դիրքորոշումը: Եվ ինքը սփյուռքում ասեց նա, ինչ ասում էր այստեղ՝ Հայաստանում. թուրք հարևանների հետ մենք պատրաստվում ենք լավացնել մեր հարաբերությունները, բայց ոչ ի վնաս հայ ազգի և Հայաստանի ժողովրդի»,-ասել է նա:

No comments:
Post a Comment