Tert.am. 1-3-2011- Թուրքական նավերը հրաժարվել են Լիբիայից տարհանել Իրանի քաղաքացիներին։ Այս մասին է գրում թուրքական Radikal օրաթերթը՝ վկայակոչելով իրանական Fars գործակալությանը։
Ըստ իրանական լրատվամիջոցի՝ թուրքական նավերը Թուրքիայի քաղաքացիների հետ մեկտեղ Լիբիայից տարահանում են նաև այլ պետությունների ներկայացուցիչներին։ Սակայն տարհանման աշխատանքներն իրականացնող թուրքերը կտրականապես հրաժարվել են Լիբիայից տեղափոխել Իրանի քաղաքացիներին՝ պատճառաբանելով, թե նավում տեղ չկա։
Fars–ը նշում է նաև, որ Լիբիայից իրանցիներին տարհանելու խնդրանքով Իրանի պաշտոնյաները դիմել էին իրենց թուրք գործընկերներին։ Իրանական լրատվամիջոցները թուրքերի այդ պահվածքը որակում են որպես «անպատվաբեր և անվայել քայլ»։
Նշենք, որ Լիբիայում ժողովրդական հուզումների առաջին իսկ օրվանից Թուրքիայի իշխանություններն սկսեցին ակտիվ կերպով Լիբիայից տարհանել իրենց քաղաքացիներին։ Վերջին տվյալների համաձայն՝ Լիբիայից տարհանվել է ավելի քան 18 հազար թուրք։

No comments:
Post a Comment