Tert.am. 18-3-2011- Անկարայի և Բաքվի հարաբերություններում հերթական լարվածությունն է նկատվում Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների պատճառով։Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Բաքվում Անկարայի դեսպան Հուլուսի Քըլըչը, արձագանքելով Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի՝ CNNTurk–ին տված հարցազրույցում հայ–թուրքական Արձանագրությունների պատճառով Անկարայի հասցեին հնչեցրած մեղադրանքներին, հայտարարել է, որ Ազիմովը «սխալվում է»։ «Ազիմովի հայտարարությունը նրա անձնական կարծիքն է։ Թուրքիայի քաղաքականությունն ուժեղ է։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ նա սխալվում է»,– ասել է թուրք դեսպանը։
Հուլուսի Քըլըչի այս հայտարարության առնչությամբ Ազիմովն ասել է, թե հարկ չի համարում որևէ կերպ արձագանքել թուրք դեսպանի խոսքերին։ «Պատրաստ եմ պատասխան տալ իմ ասած յուրաքանչյուր բառի համար։ Իսկ այն, ինչ ասել եմ, ունի հիմնավորում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի հայտարարությանը, ես անհրաժեշտ չեմ համարում արձագանքել դրան»,– ԱՊԱ–ին ասել է Ազիմովը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ CNNTurk հեռուստաալիքին տված հարցազրույցում Արազ Ազիմովն անդրադարձել էր հայ–թուրքական Արձանագրություններին և մեղադրել Անկարային՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին Ադրբեջանին ի սկզբանե չիրազեկելու համար։
«Եթե Ադրբեջանը ժամանակին իմանար Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, ապա գործընթացը բոլորովին այլ ուղղությամբ կարող էր ընթանալ։ Բացի այդ, Երևանի և Անկարայի միջև Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները փակուղի մտցրեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը»,– ասել էր Ազիմովը։

No comments:
Post a Comment