Saturday, March 19, 2011

Վրաստանի ժողովրդական կուսակցությունը Թուրքիայից պահանջում է փոխել Վրաստանում մզկիթներ կառուցելու իր պայմանը

News.am. 19-3-2011- Վրաստանի ժողովրդական կուսակցությունը Թուրքիայի դեսպանին նամակ է հղել` Թուրքիայից պահանջելով փոխել Վրաստանում մզկիթներ կառուցելու իր պայմանը:
«Մեզ ուրախացնում է մեր հարեւան եւ բարեկամ պետության՝ Թուրքիայի հաջողություններն ազգային-ավանդական արժեքների հիման վրա զարգացած ժողովրդավարության հաստատման գործում: Այդ պատճառով էլ այս հարցի վերաբերյալ ձեզ համար ավելի հստակ պետք է լինի մեր դիրքորոշումը: Ուզում ենք հիշեցնել, որ Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքած պայմանագիրը, արդեն իսկ բողոքներ եւ լարվածություն է բարձրացրել մեր հասարակության մեջ: Այս հարցերի վերաբերյալ դեռ կոնսենսուսի չենք եկել: Այդ պատճառով էլ, այս պայմանագիրը կարող է վտանգավոր լինել վրաց-թուրքական հարաբերությունների համար, ինչպես նաեւ Վրաստանում կրոնական հողի վրա կարող են բարդություններ առաջանալ: Հուսով ենք, որ կհասկանաք վրաց հասարակության դիրքորոշումը»,-գրված է Թուրքիայի դեպանին հղած նամակում:
Հիշեցնենք, որ ըստ Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության, Թուրքիայի տարածքում պետք է վերանորոգվեն վրացական պատմական հուշարձաններ, իսկ Վրաստանում պետք է կառուցվի 3 մզկիթ:

No comments: