Aysor.am-2011-3-1-Փետրվարի 27-ին, կիրակի օրը Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց մայր եկեղեցում տեղի ունեցավ պատարագ և հետպատարագյան հոգեհանգստի արարողություն`նվիրված Սումգայիթի ողբերգության անմեղ զոհերի հիշատակին: Այս մասին այսօր հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Ռումինահայությանը մեկ անգամ ևս ներկայացվեց Սումգայիթ քաղաքում 23 տարի առաջ իրագործված դաժան ողբերգությունը, որն ադրբեջանական իշխանությունների արյունալի պատասխանն էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից բարձրացված ինքնորոշման օրինական պահանջի:
Պատարագից հետո Ռումինահայոց Միության և Ռումինիայում Հայաստանի դեսպանության կողմից ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու բակում գտնվող հիշատակի խաչքար-հուշակոթողին:
Նույն օրը սումգայիթյան զոհերի հիշատակին հոգեհանգստի արարողություններ կատարվեցին նաև Յաշ և Կոնստանցա հայաբնակ քաղաքների եկեղեցիներում:
Յաշում արարողությանը ներկա էին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև վարդապետ Հակոբյանը և Ռումինահայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը:

No comments:
Post a Comment