Tuesday, March 1, 2011

Փորձագետ. Ո՛չ Իրանը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Լիբիան չեն կարող «գազային մահակ» թափահարել Եվրոպայի դեմ

News.am-2011-3-1- Թուրքիան ցանկանում է Եվրոպա արտահանվող ռուսական եւ միջերկրածովյան գազի գլխավոր մատակարարը դառնալ։ Ավելին, այդ երկիրը հնարավորություն ունի տարանցիկ երկրից վերածվել «կապույտ վառելիքի» վաճառողի, կարեւոր չէ, որ՝ օտար։ Նման կարծիք է հայտնել Գերմանական խորհրդի Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների արտաքին քաղաքականության հարցերով տնօրեն Ալեքսանդր Ռարը։
Նրա խոսքով, հենց այդ պատճառով է Թուրքիան գլխավոր հակամարտող, Nabucco-ի եւ «Հարավային հոսքի» համար պայքարի պոտենցիալ հաղթող։ Ինչպես նշել է փորձագետը,գազը Եվրոպա, ամեն դեպքում, գնալու է Թուրքիայով, ինչը նրա դիրքը բացառապես շահեկան է դարձնում։
Նախկինի նման գազային ոլորտում Թուրքիայի գործընկերներից մեկը մնալու է նաեւ Իրանը։ Սակայն ոչ Իրանը, ոչ Ռուսաստանը, ոչ Լիբիան չեն կարող իրենց պայմանները թելադրել Եվրոպային եւ նրա դեմ «գազային մահակ» թափահարել
«Պետք է վերջապես գիտակցել, որ միաժամանակ երկու գազատար Եվրոպային պետք չէ։ Nabucco նախագծում մասնակից ընկերությունները չեն շտապում իրագործել այն»,- Ռարի խոսքերն է մեջբերում «Նեվթ Ռոսիին»։

No comments: