«ԱԶԳ, 05-03-2011- Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը որեւէ կերպ եւ որեւէ այլ ատյանում կամ կազմակերպությունում քննարկման թեմա դարձնելու ադրբեջանական նկրտումները քանիցս բախվում են հստակ ու միանշանակ հայտարարությունների այն առնչությամբ, որ բանակցությունների գործող ձեւաչափը միանգամայն ընդունելի է եւ առայժմ միակը:
Այս նույն տեսակետն է ամեն առիթով հայտնում նաեւ Հայաստանը այն դեպքում, երբ Ադրբեջանին դժվարահաս են այս մասին արվող բոլոր տեսակի հայտարարությունները. այս երկիրը շարունակում է այնպես, կարծես աշխարհում բացի իրենից եւ Ադրբեջանի բնակչությունից` էլ չկա մեկը, որին դա կարող է վերաբերել:
ԱՄՆ-ը կարծում է, որ Մինսկի խումբը շատ լավ է աշխատում: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ֆիլիպ Գորդոնի այսպիսի պատասխանը հաստատապես մեկ հասցեատեր ունի` Ադրբեջանը, հավաստիացնելու, որ այդ ձեւաչափը լիովին ընդունելի ու բավարար է: Գորդոնն իր` Բրատիսլավայում այս օրերին անցկացվող միջազգային անվտանգության Globsec (Global Security) 2011 գիտաժողովում ունեցած ելույթից հետո այդպիսի պատասխանով է արձագանքել ադրբեջանցի մասնակիցներից մեկի հարցին: Վերջինս իր հիասթափությունն է հայտնել, թե իբր Մինսկի խումբը որեւէ արդյունք չի տալիս, եւ հարցրել, թե արդյոք չկա՞ն բանակցային այլընտրանքային ուղիներ:
Գորդոնի խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը համարվում է սառեցված, բայց շփման գծում տեղի են ունենում միջադեպեր, որոնցից կան զոհեր: Ընդ որում, ամերիկացի դիվանագետը ընդգծել է, որ կա հավանականություն «ինչ-որ սխալ հաշվարկների հետեւանքով հակամարտությունը սառից տաքի վերածվելու», բայց նման սցենարը պետք է կանխվի: Այս խոսքերը եւս վերաբերում են Ադրբեջանի ղեկավարությանը, որոնց տաք գլուխների «սխալ հաշվարկները» արտահայտվում են հենց ռազմատենչ հայտարարություններով:
Սրան Գորդոնն ավելացրել է, որ խնդիրը Մինսկի խումբը չէ: Եթե որեւէ այլ արդյունավետ ձեւաչափ լիներ, ապա, ըստ Գորդոնի, դա կքննարկվեր, բայց ԱՄՆ-ը կարծում է, որ Մինսկի խումբը շատ լավ է աշխատում: «Նա մեծ աշխատանք է տանում, որպեսզի հաղթահարվեն առկա անհանգստությունները եւ տարաձայնությունները», նշել է Գորդոնը:
Ղարաբաղյան հարցում Ռուսաստան-ԱՄՆ համագործակցության առնչությամբ Գորդոնն արձագանքել է, որ երկու երկրներն էլ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների աջակիցներ են եւ ակտիվորեն համագործակցում են այդ հարցում:
Իսկ ադրբեջանական այն մեկնաբանությունների առնչությամբ, թե Ռուսաստանը, կազմակերպելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ նախարարների հանդիպումները, կամաց-կամաց իր հսկողության տակ է վերցնում ողջ գործընթացը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականը Ռուսաստանի գործելակերպը թափանցիկ է համարել, հավելմամբ, որ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրները լիովին տեղյակ են պահվում հանդիպումների մանրամասներին: Ավելին, Գորդոնը վկայել է, որ «Մինսկի խմբի համանախագահներն այս հարցում փոխադարձ վստահություն ունեն»:
Գորդոնը նաեւ անդրադարձել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի աշխարհագրական մոտիկությանը, նշելով, որ դա եւս նպաստում է հանդիպումները Ռուսաստանի նախաձեռնությամբ անցկացնելուն ոչ թե ավելի հեռու գտնվող Վաշինգտոնում, այլ Մոսկվայում, Պետերբուրգում կամ Սոչիում:
Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի առնչությամբ հարցին ի պատասխան Ֆիլիպ Գորդոնն ընդունել է, որ այդ գործընթացը ներկայումս դադարի վիճակում է, բայց ԱՄՆ-ը հավատում է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը մեծ կարեւորություն ունի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ ողջ տարածաշրջանի համար` նպաստելով նաեւ Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ամրապնդմանը:
Հիշեցնելով, որ Միացյալ Նահանգները միշտ աջակցել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Գորդոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ը համաձայն չէ Անկարայի այն մոտեցմանը, թե հայ-թուրքական արձանագրությունները կարող են վավերացվել ղարաբաղյան բանակցություններում առաջընթաց լինելու դեպքում: Եվ սա, ըստ Գորդոնի, բնավ էլ նորություն չէ, այլ ԱՄՆ դիրքորոշումն է հայ-թուրքական գործընթացի հենց սկզբից առ այն, որ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումը չպետք է կապել որեւէ այլ խնդրի»:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Գորդոնն անպատասխան է թողել հարցը, թե ինչպես կարող են ազդել հյուսիսաֆրիկյան բռնատիրական երկրներում սկիզբ առած ժողովրդական շարժումները Ադրբեջանի վրա:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments:
Post a Comment