News.am. 2-3-2011- Forbes ամսագրի ռուսական տարբերակում հրապարակվել է այն գործարարների վիճակագրությունը, ովքեր ամենաշատն են եկամուտ ստանում իրենց պատկանող անշարժ գույքից։
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Կրոկուս» ընկերության ղեկավար Արաս Աղալարովը։ Վերջինիս որդին՝ Էմին Աղալարովը ամուսնացած է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աղջկա՝ Լեյլա Ալիեւայի հետ։ Ըստ Forbes-ի՝ Աղալարովը տարեկան 550 մլն դոլար եկամուտ է ստանում իրեն պատկանող անշարժ գույքից։
Ամսագրի վիճակագրության երկրորդ հորիզոնականում են Զարախ Իլիեւը եւ Գոդ Նիսանովը։ Յուրաքանչյուրը 520-ական մլն դոլար եկամուտ ունեն։
«Տաշիր» հոլդինգի նախագահ, հայազգի Սամվել Կարապետյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը տարեկան 410 մլն դոլար եկամուտով։ Նա անշարժ գույք ունի Մոսկվայում, Յարոսլավլում, Բելգորոդում, Իվանովոյում, Կալուգայում, Սոչիում եւ Յալթայում։
Ըստ Forbes-ի Սամվել Կարապետյանն իր առաջին կապիտալն աշխատել է Հայաստանում՝ բացելով ռետինատեխնիկական իրերի արտադրամաս։ Այժմ «Տաշիրին» է պատկանում մոսկովյան մի քանի առեւտրի կենտրոն, այդ թվում՝ «Ռիո» առեւտրի ցանցը, իսկ 2010 թվին ընկերության եկամուտը կազմել է 1,7 մլրդ դոլար։

No comments:
Post a Comment