Saturday, March 19, 2011

Greenpeace–ը Թուրքիային կոչ է անում հրաժարվել ատոմակայան կառուցելու ծրագրից

Tert.am. 19-3-2011- Թուրքիան պետք է հրաժարվի ատոմակայաններ կառուցելու իր ծրագրից, քանի որ հնարավոր երկրաշարժի դեպքում նա կկանգնի այն նույն խնդիրների առջև, որոնց այսօր բախվում է Ճապոնիան։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, հայտարարել է Greenpeace–ի միջերկրածովյան տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ույգար Օզեսմին։
«Ճապոնիայի իրադարձություններից հետո ուղղակի սխալ կլինի նախապատվությունը տալ ատոմային էներգիային։ Թուրքիայում չի կարելի զարգացնել ատոմային ինդուստրիան, քանի որ այդ երկրում շատ հաճախ են լինում երկրաշարժեր»,– ասել է Greenpeace–ի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, օրեր առաջ անդրադառնալով երկրաշարժի հետևանքով ճապոնական ատոմակայանում տեղի ունեցած վթարին, հայտարարել էր, թե ռուսների կողմից Թուրքիայում կառուցվելիք ատոմակայանին նման վտանգը չի սպառնում։

No comments: