HayNews.am. 19-3-2011- Միացյալ Նահանգները շատ բան է արել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար և կանի ամեն ինչ, որպեսզի Սոչիի հանդիպման արդյունքում արձանագրված առաջընթացը պահպանվի: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:«Վաշինգթոնից Բաքու ժամանելուց առաջ ես հանդիպումներ եմ ունեցել նախագահ Օբամայի և պետքարտուղար Քլինթոնի հետ: Հավաստիացնում եմ, որ ԱՄՆ-ն օգնելու է կողմերին` համաձայնություն ձեռք բերելու հարցում: ԱՄՆ-ն շահագրգիռ է, որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով: Այս առումով շատ կարևոր է Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների այն հայտարարությունը, որ իրենք պատրաստակամ են շարունակել խաղաղ բանակցությունները, ինչպես նաև ԵԱՀԿ միջնորդությամբ անցկացնեն հետաքննություն` շփման գոտում տեղի ունեցած միջադեպերի մասին»,-ասել է Բրայզան:
Նա նաև հայտարարել է, թե Սոչիում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի դիրքորոշումը շատ կառուցողական էր, և, ինչպես վկայել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Սոչիի հանդիպման արդյունքում առաջընթաց է գրանցվել:
«Մենք էլ մեր հերթին ամեն ինչ կանենք, որպեսզի այդ առաջընթացը պահպանվի»,-հավելել է նա:
No comments:
Post a Comment