Thursday, March 3, 2011

Թուրքիայում Իսրայելից գնված Heron հետախուզական անօդաչու օդանավ է ընկել

News.am. 3-3-2011- Թուրքիայի հարավ-արեւելյան Մարդինի նահանգում մարտի 3-ի երեկոյան վայր է ընկել անօդաչու հետախուզական Heron ինքնաթիռը։
Իսրայելից գնված Heron-ը ընկել է Ըլըսու եւ Թեմելի գյուղերի միջեւ ընկած ազատ տարածքում։
Նշենք, որ Թուրքիան 2004-ին Իսրայելից 10 հատ անօդաչու հետախուզական Heron ինքնաթիռ գնելու համաձայնագիր է ստորագրել, որի արժեքը կազմել է 183 միլիոն դոլար։
Heron-ները նախատեսված են օգտագործել PKK-ի դեմ պայքարում։

No comments: