News.am. 2-3-2011- ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել վերջերս Wikileaks-ի կողմից Հայաստանի վերաբերյալ հրապարակումներն այն մասին, թե Երեւանում աշխատող ամերիկյան դիվանագետները քննադատում են Հայաստանում տիրող իրավիճակը: Ռուսական կայքը, որը պնդում է, թե կապ ունի Wikileaks-ի հետ, վերջերս նյութեր հրապարակեց, որոնցում հղում էր արվում Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի եւ նրա նախկին տեղակալ Ջոզեֆ Փենինգթոնի ԱՄՆ պետդեպին ուղղված հեռագրերին:
Մարի Յովանովիչը վերլուծում է Հայաստանում 2009 թվականին տեղի ունեցած բռնություններն ու սպանությունները: Հեռագրում, որը վերագրվում է Յովանովիչին, ասվում է, թե հայ չինովնիկների, իշխանության հետ կապ ունեցող գործարարների կողմից գործադրվող բռնությունները Հայաստանում ավանդույթ են դառնում: Լայնորեն տարածված է անպատժելիությունը այդ դեմքերի շրջանում, գրում է դեսպանը:
Մեկ այլ հեռագրում, որն ուղարկվել է Փենինգթոնի կողմից 2008 թվականի սպրիլին, հիմնական ուշադրություն է հրավիրվում Հայաստանից տեղի ունեցող արտագաղթի վրա: Դիվանագետը միաժամանակ հայտնել է, թե այդ գործընթացն ակտիվացել է 2008 թվականի նախագահական ընտրություններից եւ ընդդիմությանը ճնշելուց հետո: Միջին խավը ներկայացնող հայաաստանցիները կորցնում են երկրի ապագայի նկատմամբ իրենց հույսը, ըստ ռուսական կայքի, հայտնել է Փենիգթոնը:
Երեւանում ԱՄՆ դեսպանատունը հրաժարվել է հայտնել, թե արդյոք այդ փաստաթղթերը իրակա՞ն են: Դեսպանատան հաղորդագրության մեջ ասվում է, որ ամերիկացի դիվանագետների հեռագրերը երբեմն պարունակում են «նախնական եւ ոչ ամբողջական» գնահատականներ այս կամ այն երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ եւ չեն արտացոլում ԱՄՆ-ի ներքին քաղաքականությունը:

No comments:
Post a Comment