Friday, April 15, 2011

Հայաստանում ռուսական ռազմակայանում 100-ից ավելի վարժանք է եղել

News.am. 15-4-2011- Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ստորաբաժանումները «Ալագյազ» ուսումնավարժական կենտրոնում ձմեռային ուսումնական փուլում մոտ 100 տարբեր մակարդակի մարտավարական վարժանքներ են անցկացրել, կեսից ավելին` մարտական հրաձգությամբ:
Երեք օր զինվորականները մշակել են պաշտպանության եւ հարձակման գործողությունները, կատարելագործել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի կիրառման հմտությունները, եւ փոխգործակցությունը մարտի դաշտում:
Անձնակազմը իրականացրել է նորմատիվներ կրակային, մարտավարական, ինժեներական եւ հատուկ պատարստության մեջ, ռազմականին առավելագույնս մոտ պայմաններում, հաղորդում է Arm-expo.ru-ն:

No comments: