Monday, April 4, 2011

Օգնեք 15-ամյա Արմենին անցյալում թողնելու հաշմանդամի սայլակը

Արմենը տառապում է մանկական ուղեղային կաթվածով, արդեն 15 տարի է գամված է սայլակին: Նա էլ իր տարեկիցների պես ցանկանում է վազել, խաղալ, գնալ դպրոց ու վայելել պատանեկան կյանքը, սակայն, ցավոք, Արմենի համար դա ընդամենը երազանք է: Լինելով անապահով ընտանիքի զավակ` նա մի քանի անգամ բուժում է ստացել ՀՀ վերականգնողական կենտրոններում, բայց անարդյունք, քանզի բուժումն անցկացվում էր տարին ընդամենը 4 անգամ և << անվճար >>, ուստի և Արմենն այդպես էլ ոտքի չկանգնեց: Երբ նրա ոսկրային համակարգը հասնի ձևավորման ավարտին, և նա դառնա 18 տարեկան, տղայի երազանքն ընդմիշտ հօդս կցնդի: Նրան անհրաժեշտ են ինտենսիվ մասաժային թերապիաներ, որոնք բավականին թանկ են ու անհասանելի Արմենի հաշմանդամ ծնողների համար: Դեռ ժամանակ կա փրկելու համար տղայի ապագան` նրան իր կյանքի առաջին քայլերն անելու հնարավորություն ընձեռելով: Օգնեք, եթե կարող եք: Ցանկացած չափի ֆինանսական աջակցությունն էլ փրկության հույս է ապրել ցանկացող պատանու համար:
merisargsyan@mail.ru

No comments: