News.am. 2-4-2011- Ամերիկյան Միսսուրի նահնգի համալսարանի գիտնականները պարզել են, որ երջանիկ կանանց մոտ, ովքեր հաճախ են լավ տրամադրություն ունենում, կամ խորը ռոմանտիկ զգացմունքներ են տածում, հաճախ նկատվում է հիշողության կորուստ:
Կատարված հետազոտության հեղինակ, հոգեբանության պրոֆեսոր Էլիզաբեթ Մարտինի խոսքով, բացի մոռացկոտությունից, սիրահարված կանանց մոտ նվազում է ուսման եւ աշխատանքի ունակությունը, գրում է Raut-ը:
Փորձի առաջին մասում կանանց բաժանել են երկու խմբի. Առաջին խմբին հումորային սյուժե են ցուցադրել, երկրորդ խմբին` հատակը մաքրելու դասընթաց: Արդյունքում հումորային սյուժե դիտած աղջիկների մոտ բարձրացել է տրամադրությունը, իսկ մյուս խմբի մոտ տրամադրությունը մնացել է նույնը: Այնուհետեւ բոլորին խնդրել են հիշողության որակի թեստ անցնել:
Հետազոտությանը մասնակցող աղջիկները լսել են հաղորդավարին, ով որոշակի հետեւողականությամբ թվեր է հնչեցրել եւ խնդրել աղջիկներին հիշել վերջին 6 թվերը:
Պարզվել է, որ հումորային շոու դիտած կանայք շատ ավելի վատ արդյունքներ են արձանագրել, քան «անտրամադիր» կանայք:
Միաժամանակ, պրոֆեսորը նշել է, որ դրական զգացմունքները նպաստում են աղջիկների ստեղծագործական ունակությունների ակտիվացմանը:

No comments:
Post a Comment