Saturday, April 2, 2011

ԱՄՆ խոսնակը տեղյակ չէ հայ-իրանական պայմանագրերից

HayNews.am. 2-4-2011- ԱՄՆ-ի արտգործնախարարությունում հինգշաբթի օրն անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում խոսնակ Մարք Թոներն անդրադարձել է Հայաստանի և Իրանի միջև վերջերս կնքված պայմանագրերին:
Պատասխանելով Հայաստանի նախագահի կողմից Իրան կատարված այցի ընթացքում ստորագրված, ներառյալ էներգետիկայի ոլորտում պայմանագրերի մասին «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի հարցին, Մարք Թոները նշեց, որ դեռևս չի հասցրել ծանոթանալ ստորագրված պայմանագրերի բովանդակությանը և ծանոթ չէ այս պայմանագրերի վերաբերյալ մանրամասներին:
«Մենք բազմիցս հնչեցրել ենք Իրանի հետ գործարար հարաբերությունների վերաբերյալ մեր դիրքորոշումը, որը կապված է Իրանի կողմից իրականացվող միջուկային ծրագրի վերաբերյալ ճշմարիտ տեղեկություններ չներկայացնելու հանգամանքի հետ», – ասաց Մարք Թոները` խոստանալով, անպայման անդրադառնալ այս խնդրին` հարցն ուսումնասիրելուց հետո:

No comments: