Saturday, April 2, 2011

Ստամբուլում լույս է տեսել հայկական եկեղեցական ձեռագործերի մասին գիրք

HayNews.am. 2-4-2011- Հրատարակվել է հայ կանանց աչքի լույսով ստեղծված կրոնական բովանդակությամբ ձեռագործերի մասին գիրք: Հայ ժողովրդի կրոնական ընկալմամբ կարևոր նշանակություն ունեցող այս ձեռագործ տեքստիլ արտադրանքները ներկայացնող գիրքը տպագրվել է Չիթլեմբիք հրատարակչության կողմից: Ռոնալդ Թ. Մարչեսի, Մարլին Ռ. Բրյուի և Պոլսո հայոց պատրիարքարանի համատեղ աշխատանքի արդյունք սույն գիրքը կրում է «Splendor & Pageantry: Textile Treasures from the Orthodox Churches of Istanbul» վերնագիրը («Շքեղություն և արարողայնություն. Ստամբուլի հայկական ուղղափառ եկեղեցիների տեսքտիլ գանձերը»):
17-19-րդ դարերում ստեղծված 170-ից ավելի տեքստիլ աշխատանքներ ներկայացնող սույն գրքում տեղ են գտել այնպիսի զանազան նմուշներ, ինչպիսիք են` թագը, օձիքը, անթև թիկնոցը, մանյակը, շալը, խորանի վարագույրը և պատարագի գավաթը: Ստամբուլի հայկական ուղղափառ եկեղեցիներից մեծ խնամքով մեկտեղված այս ստեղծագործությունները նախկինում օգտագործվել են ոչ միայն եկեղեցական արարողությունների ժամանակ, այլ նաև` առօրյա կյանքում: Այս մասին հայտնում է «Ակունքը»:

No comments: