Saturday, April 2, 2011

Դավութօղլու. Տարածաշրջանի հեռատես ղեկավարները պետք է գլխավորեն փոփոխումների գործընթացը, ոչ թե խոչընդոտեն

Մերձավոր Արևելքի պատմության մեջ նոր ժամանակաշրջան է սկսվել, և այդ երկրների առաջնորդներն ընտրության առաջ են` կամ ընդունել փոփոխությունները, կամ էլ բախվել ոչնչացման ռիսկին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն: Նա սխալ է անվանել պնդումներն այն մասին, որ զանգվածային հուզումները Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում «արտաքին գործոնների» արդյունքն են:
Դավութօղլուն ներկայիս տարածաշրջանային իրադարձությունները համեմատել է անցյալ դարի 80-ական թվականներին Արևելյան Եվրոպայում տեղ գտած հասարակական հուզումների հետ և նշելէ, որ արաբական երիտասարդությունը պահանջում է ավելի մեծ հարգանք իր նկատմամբ, ավելի բարձր տնտեսական բարեկեցություն և ավելի ուժեղ ժողովրդավարություն: «Տարածաշրջանի երկրների հեռատես ղեկավարները պետք է գլխավորեն փոփոխությունների գործընթացը, այլ ոչ թե խոչընդոտեն: Նա, ով կխոչընդոտի, մեծ դժվարությունների կբախվի, ինչպես դա տեղի ունեցավ Լիբիայում»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը, հաղորդում է Reuters-ը:

No comments: