Sunday, April 3, 2011

ԱԳ փոխնախարար. Բաքվում տղայական մոտեցումներին սկսում է հաղթել բանականությունը

News.am. 2-4-2011- Բաքվում արդեն սկսում է բանականությունը հաղթել, այլ ոչ թե գործում են զգացմունքային, տղայական մոտեցումները, որոնք հեռանկար չունեն: Այս մասին «Հ1»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ Ադրբեջանը մեղմել է Ստեփանակերտ թռչող օդանավերին հարվածելու իր նախորդ հայտարարությունները. այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարել, որ չէր պատրաստվում նման քայլի գնալ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից նման սպառնալիքներից հետո, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից քաղաքացիական օդանավերին հարվածելու հայտարարությունները հարիր են ահաբեկչական ցանցին, բայց ոչ երբեք պետությանը: Նա նաեւ նշել էր, որ Երեւան-Ստեփանակերտ առաջին չվերթի առաջին ուղեւորը հենց ինքն է լինելու՝ ՀՀ նախագահը:
Հենց դրանից հետո էր, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլհան Փոլուխովը ապրիլի 1-ին հայտարարել էր, որ Ադրբեջանը չէր պատրաստվում հարվածել քաղաքացիական օդանավերին:

No comments: