News.am. 2-4-2011- Վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը վերջերս հիմնադրել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (Regional Studies Center), լքելով Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավարի պաշտոնը:
Ըստ նրա, իր ղեկավարած նոր հետազոտական հաստատությունը փոքր-ինչ տարբերվելու է հայաստանյան մյուս վերլուծական կենտրոններից ու հայաստանյան իրադարձություններից բացի իր ուշադրության կենտրոնում է պահելու զարգացումները հարակից երկրներում` Թուրքիայում, Իրանում, Վրաստանում ու Ադրբեջանում:
«Այն, ինչի շուրջ մենք աշխատում ենք, իրենից ներկայացնում է մի քանի ծրագրեր: Ուսումնասիրում ենք իրադարձությունները Իրանում, նրա շուրջ եւ հայ - իրանական հարաբերությունները: Ունենք հետազոտական ծրագիր` կապված Թուրքիայի հետ: Բայց ես կցանկանայի առանձնացնել Հայաստանի ազգային անվտանգության ու ռազմական բարեփոխումների վերաբերյալ հետազոտական ծրագիրը:
Այս ծրագրի շրջանակներում մենք ուշադրություն ենք դարձնելու բանակում մարդու իրավունքների խնդիրներին եւ հայաստանյան զինված ուժերի ու անվտանգության համակարգի բարեփոխումների ուժեղացմանը, հետազոտությունները նաեւ վերաբերելու են կիբեր-անվտանգությանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նշել է Ռիչարդ Կիրակոսյանը:
«Մենք ուսումնասիրելու ենք նաեւ, թե ինչ ազդեցություն են ունենալու մերձավորարեւելյան զարգացումները Հայաստանի վրա` հատկապես այսօր տարածաշրջանում շարունակվող հեղափոխությունների ալիքի համատեքստում: Մենք հետազոտելու ենք նաեւ Հայաստանի առջեւ ծառացած աշխարհաքաղաքական մարտահրավերները` հարաբերությունները Արեւմուտքի, առնչությունները Եվրամիության Արեւելյան գործընկերության ռազմավարության հե՞տ, թե՞ հայ - ռուսական հարաբերությունները», - ասել է նա:
Ըստ Կիրակոսյանի, կենտրոնի հետազոտությունները հիմնականում ունենալու են երեք խումբ հասցեատերեր. «Առաջին եւ ամենակարեւոր խումբն է Հայաստանի կառավարությունը եւ քաղաքական կուսակցությունները` ներառյալ ընդդիմադիր ուժերը: Նպատակը հասարակական եւ քաղաքական բանավեճերը անձերից դեպի քաղաքական գծեր շեղելն է:
Երկրորդ խումբը միջազգային հանրությունն է: Նպատակը` որպեսզի աշխարհում ավելի լավ հասկանան Հայաստանում եւ տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները; Երրորդ խումբը, որը, թերեւս, ամենաբարդն է, հայաստանյան հանրությունն է: Այս խմբի պարագայում նպատակը հասարակական գիտակցության աճն է` թե ինչ է կատարվում Հայաստանում եւ թե դա ինչ է նշանակում Հայաստանի համար: Այսինքն` մենք աշխատելու ենք հասարակական բոլոր սեգմենտների, քաղաքական ուժերի, կառավարության ու միջազգային հանրության հետ»:
Ռիչարդ Կիրակոսյանի գնահատմամբ` ներկայումս Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող զարգացումները առաջին հերթին ունեն ներքին բնույթ. «Դրանք են` Հայաստանում առկա տնտեսական անարդարությունը, օլիգարխների շահերը: Եվ սրանք ի ցույց են դնում համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը: Կարծում եմ, Հայաստանին ավելի շատ հարկավոր են ոչ թե անձերի, այլ համակարգային փոփոխություններ: Մենք մեր հետազոտություններով փորձելու ենք նաեւ ցույց տալ, թե այս ամենում ինչ դեր կարող է խաղալ Սփյուռքը, միջազգային հանրությունը»:
«Այսինքն` կարեւոր է կենտրոնանալ Հայաստանի բոլոր բնագավառներում ավելի լուրջ ու արագացված բարեփոխումների վրա», - ամփոփեց վերլուծաբանը:

No comments:
Post a Comment