Օրերս «Ազգ» օրաթերթի հետ հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն ասել է, թե իրենք բազմիցս խնդրել են հայկական կողմին մեկ կամ երկու շրջան զիջել Ադրբեջանին` վերջինիս երեսը փրկելու համար, սակայն պաշտոնական Երևանը մերժել է:
Այս կապակցությամբ «Голос Армении»-ին գրում է, որ նախևառաջ նման խնդրանքներով Թուրքիայի արտգործնախարարը պետք է դիմի հայկական մյուս հանրապետության` ԼՂՀ իշխանություններին, իսկ դիմելուց առաջ էլ Ադրբեջանը նախ պետք է վերադարձնի իր կողմից Արցախի օկուպացված տարածքները, օրինակ` Շահումյանի շրջանը, որտեղ ժամանակին Գյուլիստանի խաչքարերի գերեզմանատունն էր:
Այսօր դժվար է ասել` կա՞ այդ գերեզմանատունը, թե` ոչ, քանի որ Ադրբեջանն այլ ժողովուրդների մշակութային կոթողները ջնջելու ավանդույթ ունի: Հոդվածագիրը նաև նշում է, որ Անկարան նույնպես իր բարի կամքը դրսևորելու հնարավորություն ունի. «Թուրքիան նույնպես կարող է վերադարձնել Արևմտյան Հայաստանի տարածքից մեկ երկու շրջան և հայ ժողովրդի խորհրդանիշը հանդիսացող առասպելական Արարատ լեռը»,-առաջարկում է հոդվածագիրը և հավելում, որ ցեղասպան պատմություն ունեցող երկրի արտգործնախարարը ճիշտ կաներ` մտածեր սեփական երկրի դեմքը փրկելու մասին:

No comments:
Post a Comment