Saturday, April 2, 2011

Ռենե Ռուկե. Ղարաբաղն Ադրբեջանի հետ անվախ պայքար է մղում

News.am. 1-4-2011- Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ալֆորվիլի քաղաքապետ Ռենե Ռուկեն տեղական թերթում «Ժողովուրդների գարունը» վերնագրով հոդված է տպագրել, որում աջակցություն է հայտնել ինքնորոշվող ազգերին։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը։
Ֆրանսիացի պատգամավորի հոդվածում նշվում է, որ արաբական ազգերի՝ վերջին ժամանակներս սեփական ազատության համար մղվող պայքարը դասեր քաղելու հնարավորություն է տալիս։
«Թույլ տվեք հիշեցնել աշխարհի մյուս ծայրում՝ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց՝ հայերի մասին, ովքեր Ադրբեջանի հետ անվախ պայքար են մղում։ Ադրբեջանը փորձում է ուժով ճնշել հարազատ հողում ապրելու մեր բարեկամ ժողովրդի կամքը։ Այսօր՝ անպատիժ մնացած Հայոց ցեղասպանությունից 95 տարի անց ես, ավելի քան երբեւէ, հաստատում եմ հայերի ինքնորոշման իրավունքը»,- նշում է Ռուկեն իր հոդվածում։

Պատգամավորն իր երկրին եւ ֆրանսիական դիվանագիտությանը կոչ է արել հարգել «երկարաժամկետ խաղաղության ձգտող եւ հերոսաբար պայքարող ժողովուրդներին»։

No comments: