«ԱԶԳ», 02-04-2011- Մարտի 24-26-ը Ստամբուլում «Ուիլտոն պարկ» կենտրոնը Մեծ Բրիտանիայի օժանդակությամբ կազմակերպել էր «Ժամանակակից աշխարհում Թուրքիայի նախաձեռնողական քաղաքականությունը» թեմայով միջազգային համաժողովը, որին ներկա էր «Ազգի» գլխավոր խմբագիրը:
Համաժողովի վերջին օրը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն տեղեկացրել էր նախկին ստամբուլաբնակ Տարոն Աջեմօղլուին Փարիզում Տնտեսական Համագործակցության եւ զարգացման կազմակերպության «Թուրքիայի դեսպան» նշանակելու թուրքական կառավարության պատրաստակամության մասին, պատասխանելով մեր խմբագրի հարցումին:
Մարտի 30-ի համարում «Ազգը» ներկայացրել է Դավութօղլուի լրիվ պատասխանը: Թեեւ համաժողովը լայն արձագանք չգտավ թուրքական մամուլում, քանի որ բացի Դավութօղլուի զեկույցից համաժողովը փակ էր մամուլի առջեւ, այնուամենայնիվ, համաժողովում Դավութօղլուի ելույթը առանձին հատվածներով հնչեց թուրքական հանրային հեռուստատեսության էկրանից, իսկ «Ազգին» նրա պատասխանի կրճատ տարբերակն էլ տեղ գտավ «Ջիհան» լրատվական գործակալության հաղորդագրությունում, որին ապրիլի 1-ի համարում արձագանքեցին այլ լրատվամիջոցներ, այդ թվումՙ Կ. Պոլսո «Հայթերթ» կայքէջը:
«Եթե Հայաստանը մեկ-երկու շրջան հանձներ Ադրբեջանին, ապա հարցը լուծված կլիներ» վերնագրով ահա թե «Ջիհանը» ինչպես է ներկայացրել Դավութօղլուի պատասխանը.
«Պատասխանելով հայաստանյան «Ազգ» թերթի հարցին, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասաց, որ հանուն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, Թուրքիան չի կարող Ադրբեջանը կորցնելու ռիսկի դիմել: Դավութօղլուն նշեց, որ Հայաստանից պահանջել են մեկ կամ երկու շրջան վերադարձնել Ադրբեջանին, շարունակելով. «Այդ դեպքում սահմանը բացելու էր նաեւ Ադրբեջանը...»:
Դավութօղլուն անդրադարձավ նաեւ Հայաստանի հետ Թուրքիայի ստորագրած, սակայն ուժի մեջ չմտած արձանագրություններին, ասելով. «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխոսությունն իրականում սկսվել է 2005-ին, երբ մեր կառավարությունը շրջանառության մեջ դրեց հարեւանների հետ առկա խնդիրները զրոյական մակարդակի իջեցնելու քաղաքական կուրսը: Հայկական կողմի հետ մեր շփումներում ունեցել ենք 3 առաջադրանք. սահմանների բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ Թուրքիա-Հայաստան ուղղակի ու անուղղակի փոխհարաբերությունների սկզբնավորում»: Արտգործնախարարը ընդգծելով, որ Թուրքիան Ադրբեջանին կորցնելու գնով չի կարգավորելու Հայաստանի հետ հարաբերությունները, քննադատաբար ավելացրեց. «Մենք Հայաստանի նախագահից, ինչպես նաեւ բազմիցս իմ գործընկերոջ Նալբանդյանից պահանջել ենք, որ Լեռնային Ղարաբաղում մեկ կամ երկու շրջան հանձնել Ադրբեջանին: Ադրբեջանի հեղինակությունը պահպանելու եւ գոհացնելու համար կարելի էր Ֆիզուլին կամ Աղդամը տալ Բաքվին: Սակայն Հայաստանը դա մերժեց»:

No comments:
Post a Comment